Վիկտոր Դոլիձեն հավանաբար ղեկավարելու է Ժնևում Վրաստանի մշտական ներկայացուցչությունը

14:12, 15.11.2017

Վիկտոր Դոլիձեն հավանաբար ղեկավարելու է Ժնևում Վրաստանի մշտական ներկայացուցչությունը:

Առաջին ալիքի լրատվությամբ որոշումն արդեն ընդունված է: Դոլիձեն ներգրավվել է Ժնևյան բանակցություններին մասնակից Վրաստանի պատվիրակության կազմում:

Հիշեցնենք, Եվրաինտեգրման հարցերով պետնախարարության վերացումից հետո, կառույցը միացվել է արտաքին գործերի նախարարությանը:

Այս պահին Ժնևում ՄԱԿ-ի բաժանմունքում և այլ միջազգային կազմակերպություններում Վրաստանի մշտական ներկայացուցիչն է Շալվա Ցիսկարիշվիլին:

 

Նմանատիպ