Հարավային Օսեթիի այսպես կոչված առաջնորդ Ալան Գագլոևը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ
Օկուպացված «Հարավային Օսեթիի» այսպես կոչված լիդեր Ալան Գագլոևը Կրեմլում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությամբ՝ հանդիպմանը քննարկվել է Ռուսաստան-Հարավային Օսիա համագործակցության ընթացիկ օրակարգը և փոխգործակցությունը հարցերի լայն շրջանակի շուրջ։
Պեսկովը հավելել է, որ առաջնորդները քննարկել են նաև հարաբերությունների զարգացման հեռանկարները, այդ թվում՝ հաշվի առնելով մայիսին ստորագրված համաձայնագիրը։
Նրա խոսքով՝ կողմերը կշարունակեն միասնական տնտեսական տարածքի ստեղծումը և աստիճանաբար կանցնեն արտաքին վարկերի ու օտարերկրյա ներդրումների նկատմամբ միասնական մոտեցման։
Ռուսական լրատվամիջոցների համաձայն՝ նախատեսվում է նաև էներգետիկ և տրանսպորտային համակարգերի ինտեգրում, ընդհանուր հաղորդակցությունների ու հեռահաղորդակցության զարգացում և սոցիալական, աշխատանքային ու մշակութային ոլորտներում համագործակցության ընդլայնում։
Փաստաթղթի նպատակն է համակարգված արտաքին քաղաքականության իրականացումը և պաշտպանության ու անվտանգության ոլորտում աշխատանքը, սոցիալ-տնտեսական պայմանների բարելավումը, ենթակառուցվածքների զարգացումը և կապիտալի, ապրանքների, ծառայությունների ու աշխատուժի ազատ տեղաշարժի համար պայմանների ստեղծումը։