Լեհաստանի նախագահի աշխատակազմում հայտնում են, որ Կարոլ Նավրոցկին Ուկրաինայի վերականգնման համաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել
Լեհաստանի նախագահն Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել։ Այս մասին հայտարարել են Կարոլ Նավրոցկիի աշխատակազմից։
Լեհաստանի նախագահի աշխատակազմի ներկայացուցչին հարցրել են, թե արդյոք Նավրոցկին ծրագրում է ներկա գտնվել Գդանսկում կայանալիք Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին։
Նրա խոսքով՝ որքանով իրեն է հայտնի, միջոցառմանը մասնակցելու համար օտարերկրյա գործընկերներին հրավերները համատեղ ուղարկել են վարչապետ Դոնալդ Տուսկը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Նախագահին չեն հրավիրել, ուստի նա չի պատրաստվում ներկա գտնվել մի միջոցառման, որին վարչապետ Դոնալդ Տուսկն իրեն չի հրավիրել։ Նրա ենթակայության տակ գտնվող պաշտոնյաներից և ոչ մեկը չի պատրաստվում մեկնել այնտեղ, քանի որ նրանք նույնպես հրավեր չեն ստացել»,- հայտարարել է աշխատակազմի ներկայացուցիչը։
Նա նաև հույս է հայտնել, որ այս տարվա միջոցառման շրջանակներում Տուսկը կկենտրոնանա Լեհաստանի շահերի, և ոչ թե միայն Վոլոդիմիր Զելենսկիի համար միջոցներ հայթայթելու վրա։