Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ նույնիսկ ԱՄՆ-ի պահանջի դեպքում Իսրայելը զորքը չի հանի Հարավային Լիբանանից

16:12, 24.06.2026

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ նույնիսկ ԱՄՆ-ի պահանջի դեպքում Իսրայելը զորքը չի հանի Հարավային Լիբանանից։

Նրա խոսքով՝ Հարավային Լիբանանի անվտանգության գոտիներում եղել են ճամփեզրի ռումբեր և հարձակումներ իսրայելցի զինվորների վրա։

«200 000 (լիբանանցի) բնակիչ չի վերադառնա (տներ, որոնք լքել են տարհանման ժամանակ), քանի որ անցյալում անվտանգության գոտիներում, որտեղ գտնվում էր նաև խաղաղ բնակչությունը, եղել են ճամփեզրի ռումբեր և հարձակումներ իսրայելցի զինվորների վրա։ Մենք դա թույլ չենք տա, մենք դուրս չենք գալիս»,- նշել է Իսրայելի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Նմանատիպ