Դոնալդ Թրամփը հետաձգել է երկկուսակցական բնակարանային օրենսդրության ստորագրումը, մինչև Կոնգրեսը չընդունի «Ամերիկայի փրկության ակտը»

20:51, 24.06.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է երկկուսակցական օրինագծի ստորագրումը, որի նպատակն էր արագացնել ԱՄՆ-ում մատչելի բնակարանների շինարարությունը և ավելի լավ պայմաններ ստեղծել բնակչության համար։

Թրամփի խոսքով՝ ստորագրումը կհետաձգվի այնքան ժամանակ, քանի դեռ Կոնգրեսը չի ընդունել իր համար առաջնահերթ հանդիսացող «Ամերիկայի փրկության ակտը», որը Թրամփը համարում է «ազգային արտակարգ անհրաժեշտություն»։

«Այսօրվա բնակարանային մամուլի ասուլիսը և ստորագրումը չեղարկված են, քանի դեռ մենք չենք ստացել խիստ անհրաժեշտ «Փրկենք Ամերիկան» ակտը, որը ես համարում եմ ազգային արտակարգ դրություն։ Շնորհակալություն այս հարցին ձեր ուշադրության համար»,- գրել է Դոնալդ Թրամփը։

«Ռոյթերս»-ի տեղեկություններով՝ օրինագիծն արդեն հաստատվել է Ներկայացուցիչների պալատի կողմից՝ 358 կողմ, 32 դեմ ձայներով, իսկ Սենատն այն ընդունել է 85 կողմ և 5 դեմ ձայներով։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Դոնալդ Թրամփն այս քայլին դիմել է այն ժամանակ, երբ ԱՄՆ-ում կյանքի բարձր արժեքը, Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում գնաճի զգալի աճի հետ մեկտեղ, հասարակական կարծիքի հարցումներում համարվում է ընտրողների գլխավոր խնդիրը, ինչպես նաև խոշոր ներդրումային ընկերությունների համար արդեն իսկ կառուցված մասնավոր տների տնօրինման սահմանափակումը։

Ի գիտություն՝ SAVE AMERICA ACT-ը օրինագիծ է, որն ակտիվորեն պաշտպանում է նախագահ Դոնալդ Թրամփը։ Դրա հիմնական գաղափարն այն է, որ դաշնային ընտրություններում քվեարկելու համար քաղաքացիները գրանցման ժամանակ ներկայացնեն ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ (օրինակ՝ անձնագիր կամ ծննդյան վկայական), ինչպես նաև խստացվեն անձի նույնականացման պահանջները։ Օրինագծի կողմնակիցներն ասում են, որ դա կմեծացնի ընտրությունների անվտանգությունը, մինչդեռ ընդդիմախոսները կարծում են, որ օրենքը շատ ընտրողների, հատկապես նրանց, ովքեր չունեն անհրաժեշտ փաստաթղթեր, կդժվարացնի քվեարկությունը։

Նմանատիպ