Զուրաբ Աբաշիձեն չի հաստատում Թբիլիսիում, ռուսական մշակույթի կենտրոնի բացման մասին տեղեկությունը և նշում, որ չի նախատեսվում բացել նման կենտրոն
Զուրաբ Աբաշիձեն չի հաստատում Թբիլիսիում, ռուսական մշակույթի կենտրոնի բացման մասին տեղեկությունը և նշում, որ չի նախատեսվում բացել նման կենտրոն

Ռուսաստանի հետ հարաբերության հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն չի հաստատում Թբիլիսիում, ռուսական մշակույթի կենտրոնի բացման մասին տարածված տեղեկությունը:

Նրա խոսքով, նման կենտրոնի բացում չի նախատեսվում:

«Տեղեկությունն այն մասին, իբր Շվեյցարիայի դեսպանությունում գործող Ռուսաստանի շահերի բաժնին կից բացվել է Ռուսաստանի մշակույթի կենտրոն, չի համապատասխանում իրականությանը: Այս տեղեկությունը շատ հեշտ կարելի է վերստուգել Շվեյցարիայի դեսպանությունից: Կոմերցիոն կառույցներից մեկը, որը 2014 թվականից ուսուցանում է ռուսերեն, բավականին մեծ հետաքրքրություն ուներ, սակայն վերջում հաստատեցին, որ նման տեսքով չեն պատրաստվում ընդլայնել իրենց գործունեությունը: Ընդհանրապես, մենք դեմ չենք մարդասիրական կապերին, առևտրին և զբոսաշրջությանը, սակայն ցանկացած նման տիպի հարց պետք է քննարկվի պետական մակարդակով»,- հայտարարել է Զուրաբ Աբաշիձեն:

Բացի այդ, կենտրոնի բացման մասին տեղեկությունը հերքել են նաև Վրաստանում Շվեյցարիայի դեսպանության Ռուսաստանի շահերի բաժնում: