Զուգդիդիի շրջանային ընտրական հանձնաժողովում առավոտից աղմուկ է
Զուգդիդիի շրջանային ընտրական հանձնաժողովում առավոտից աղմուկ է

Զուգդիդիի շրջանային ընտրական հանձնաժողովում առավոտից աղմուկ է: Ինչպես Վրաստանի առաջին ալիքի լրագրողը փոխանցում է տեղից, ընտրական հանձնաժողովի շենքում ոստիկանությունը ձերբակալել է մի քաղաքացու:

Քաղաքացին, ով չուներ ԿԸՀ-ի արտոնագիր, մտել է հանձնաժողովի շենք և ասել, որ ցանկանում է հանդիպել «ազգային շարժման» անդամ Խատիա Դեկանոիձեի հետ: Դրանից հետո, պաշտպանության ոստիկանության անդամները հայտնաբերել են, որ նա չի ունեցել արտոնագիր, դուրս են բերել շենքից և նստացրել ոստիկանության մեքենան:

Շրջանային ընտրական հանձնաժողովում այսօր տեղի է ունենալու նիստ, որտեղ «ազգային շարժման անդամները պահանջելու են 67-րդ ընտրաշրջանի հանձնաժողովի նախագահ, Միրանդա Մեսխիի պաշտոնաթողությունը:

Նրանց խոսքով, հանձնաժողովի նախագահը անօրինական կերպով ընտրաթերթիկները և կնիքները դուրս է բերել հանձնաժողովից: