ԶԼՄ-ները հայտնել են Կատմանդուում ինքնաթիռի կործանման մասին
ԶԼՄ-ները հայտնել են Կատմանդուում ինքնաթիռի կործանման մասին

Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի Տրիբհուվան միջազգային օդանավակայանի շրջանում կործանվել Է US-Bangla Airlines ավիաընկերության Bombardier Dash Q-400 միջին մայրուղային տուրբոպտուտակային ինքնաթիռը:

«Հրշեջներն արդեն ձեռնամուխ են եղել աշխատանքի, մենք պարզում ենք աղետի պատճառները»,-ավիավթարը մեկնաբանել Է օդային նավահանգստի պաշտոնական ներկայացուցիչ Նաթ Թհակուրը: Ավիաաղետը տեղի Էր ունեցել ինքնաթիռի վայրԷջքի ժամանակ: Տարածված լրատվությամբ ինքնաթիռում գտնվում էր 71 մարդ:

Ինչպես հայտնել Է The Kathmandu Post թերթը, կան նաև տուժածներ, նրանք հոսպիտալացված են: Հրատարակության տվյալներով՝ վայրԷջքի ժամանակ օդանավը դուրս Է եկել թռիչքավայրէջքային գոտուց և մխրճվել օդանավակայանի հարևանությամբ գտնվող ֆուտբոլային դաշտ, ինչից հետո բռնկել Է: Reuters գործակալությունը հայտնել Է, որ ինքնաթիռում եղել Է 67  ուղևոր: Նշվում Է, որ ինքնաթիռը կատարում Էր Դաքա-Կատմանդու չվերթը: Օդանավակայանի վարչակազմը գտնում Է, որ միջադեպի պատճառը դարձել են օդանավի տեխնիկական անսարքությունները: