Զինծառայողները հարգել են Արչիլ Տատունաշվիլիի հիշատակը
Զինծառայողները հարգել են Արչիլ Տատունաշվիլիի հիշատակը

Արչիլ Տատունաշվիլիի մահվանից անցել է երեք տարի: Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ, գլխավոր շտաբի պետ, բրիգադի գեներալ Ջոնի Տատունաշվիլին և զինծառայողները, հարգանքի տուրք մատուցեցին Արչիլ Տատունաշվիլիի հիշատակին:

Զինծառայողները այցելել են Մուխաթգվերդիի եղբայրների գերեզմանատուն, որտեղ նրանք զրուցել են զոհվածի ընտանիքի անդամների հետ և մեկ անգամ ևս ցավակցել նրանց:

Երեք տարի առաջ, փետրվարի 22-ին, Ախալգորիում բռնազավթիչ ռեժիմի կողմից ապօրինաբար ձերբակալվել էին՝ Արչիլ Տատունաշվիլին, Լևան Կուտաշվիլին և Իոսեբ Պավլիաշվիլին: Փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ Արչիլ Տատունաշվիլին սպանվել է: Կրտսեր սերժանտ Արչիլ Տատունաշվիլին պաշտպանության ուժերում ծառայել է 2007 թվականից 2011 թվականը: Արչիլ Տատունաշվիլին զինվորական պատվով հուղարկավորվեց Մուխաթգվերդիի եղբայրների գերեզմանատանը:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:

Թողնել մեկնաբանություն