Ժողովրդավարական աշխարհի ուժը ավելի շատ է, քան Ռուսաստանի ժանտաժը. Սոզար Սուբարի
Ժողովրդավարական աշխարհի ուժը ավելի շատ է, քան Ռուսաստանի ժանտաժը. Սոզար Սուբարի

Անհնար է, որ Ստրասբուրգի դատարանը ընդունի այլ որոշում, եթե ոչ Վրաստանի քաղաքացիների իրավունքների խախտման և ագրեսորին մեղավոր ճանաչում,-այս մասին հայտարարել է Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններից բռնի տեղահանված անձանց, վերաբնակեցման և փախստականների նախարար Սոզար Սուբարին:

«Անհնար է, որ Ստրասբուրգի դատարանը ընդունի այլ որոշում, եթե ոչ Վրաստանի քաղաքացիների իրավունքների խախտման և ագրեսորին մեղավոր ճանաչում: Անհնար է, եթե իսկապես Ռուսաստանը մեծ քաղաքականություն չներգրավեց: Ես այս դեպքում վստահություն եմ հայտնում և Ստրասբուրգի դատարանի անկողմնակալության հույսն ունեմ, դատարանի, որը ամենահեղինակային ինստանցիան է միջազգային մակարդակով և ոչ միայն Եվրոպայում»,-հայտարարել է Սոզար Սուբարին:

Նրա խոսքերով այլ որոշում ընդունելը անհնար է, քանզի ամեն բան ապացուցված է ՝ ազգային զտումը, մարդկանց կտտանքների ենթարկելը և սպանությունը, վրաց զինվորականների և քաղաքացիների նկատմամբ արժանապատվությունը խախտող վերաբերմունքը, տների կանխամտածված քանդում և հրդեհում, քանզի մարդիկ չունենան ետ վերադառնալու նարավորություն:

Գործով՝ «Վրաստանը Ռուսաստանի դեմ (գործ II)» Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարանում, այս րոպեներին ընթանում են վերջին լսումները: Նիստին Վրաստանը ներկայացնում է սեփական դիրքորոշումը: Միջպետական վեճը քննարկում է Ստրասբուրգի դատարանի մեծ պալատը, որը կոմպլեքտավորված է 17 երկրներից, այդ թվում Վրաստանից և Ռուսաստանից ընտրված դատավորներով: Մեծ պալատը ղեկավարում է մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գվիդո Ռայմոնդը (Իտալիա): Դատավորների կազմում են Վրաստանի ներկայացուցիչ՝ Լադո Ճանտուրիան, իսկ Ռուսաստանը ներկայացնում է Դմիտրի Դեդովը: Նիստին Վրաստանի հետաքրքրությունները պաշտպանում են բրիտանացի փաստաբանները: