Ժամը 10:00-ի տվյալներով, ընտրություններին ամենացածր ակտիվությունը գրանցվել է Մթածմինդայի ընտրաշրջանում. ԿԸՀ
Ժամը 10:00-ի տվյալներով, ընտրություններին ամենացածր ակտիվությունը գրանցվել է Մթածմինդայի ընտրաշրջանում. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լրատվությամբ, ժամը 10:00-ի տվյալներով, ընտրություններին ամենացածր ակտիվությունը գրանցվել է Թբիլիսիում, Մթածմինդայի ընտրաշրջանում ՝ 4%: Գրանցված 43 908 ընտրողից ընտրատեղամասեր է այցելել 1752 քաղաքացի:

ԿԸՀ-ի լրատվությամբ, ամենաբարձր ակտիվությունը 15,4 տոկոս գրանցվել է Սագարեջոյի մունիցիպալիտետում, որտեղ ընտրատեղամաս է այցելել 70 մարդ:

Մնացած ընտրաշրջաններում ընտրողների ակտիվությունը հետևյալն է.

Ախմետա – 11,5% (140 ընտրող), Մարնեուլի –  5,7% (5 699 ընտրող), Ադիգենի –  9,3% (105 ընտրող), Զեստափոնի – 7% (3 872 ընտրող), Ճիաթուրա – 6,7% (2 862 ընտրող), Տղիբուլի – 6,9% (246 ընտրող), Ծղալտուբո – 8,4% (353 ընտրող), Օզուրգեթի – 6,3% (323 ընտրող), Զուգդիդի – 8,1% (9 734 ընտրող), Խուլո – 8,7% (2 100 ընտրող):