Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Վրաստանում սկսում է պաշտոնական հանդիպումները
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Վրաստանում սկսում է պաշտոնական հանդիպումները

Վրաստանում այցով գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելը այսօր սկսում է պաշտոնական հանդիպումները:

Այցի շրջանակներում Շառլ Միշելը առաջին հանդիպումը կունենա Օրբելիանիների պալատում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Դեմ առ դեմ հանդիպումից հետո Վրաստանի նախագահը և Եվրոպական խորհրդի նախագահը հանդես կգան համատեղ հայտարարություններով:

Նախատեսվում են հանդիպումներ նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի և քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ:

Եվրոպական խորհրդի նախագահը կայցելի նաև Խուրվալեթի գյուղի մերձակայքում գտնվող բռնազավթված գծի մոտ, կմասնակցի Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության նոր գրասենյակի բացմանը և կդիտի Եվրամիության կողմից ֆինանսավորվող նախագծերը:

Շառլ Միշելը Վրաստանից կմեկնի մարտի 2-ին: