Եվրախորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատել է բրեքսիտի համաձայնագիրը
Եվրախորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատել է բրեքսիտի համաձայնագիրը

Եվրախորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատել է բրեքսիտի համաձայնագիրը: Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ փաստաթղթին կողմ է քվեարկել 621 պատգամավոր, դեմ`49-ը, 13 պատգամավոր ձեռնպահ է մնացել:

Այժմ փաստաթուղթը պետք է հաստատի Եվրախորհուրդը, սակայն այդ գործընթացը ձևական է:

Նախատեսվում է, որ Եվրամիության խորհուրդը բրեքսիտի պայմանագիրը կստորագրի այսօր, ինչը նշանակում է, որ Մեծ Բրիտանիան Եվրամիության կազմից դուրս կգա հունվարի 31-ին:

Բրեքսիտից հետո, փետրվարի 1-ից կսկսվի 11-ամսյա անցումային շրջանը, որի ընթացքում Մեծ Բրիտանիան կենթարկվի Եվրամիության օրենքներին, սակայն այլևս ներկայացված չի լինի կազմակերպության ինստիտուտներում: