Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգել է վեց ամսով
Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգել է վեց ամսով

Եվրամիությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ գործած գործողությունների պատճառով, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգել է կես տարով: Տեղեկությունն այս մասին հրապարակվել է Եվրամիության խորհրդի կայքէջում:

Պատժամիջոցների ժամկետը լրանում էր սեպտեմբերի 15-ին, որը երկարաձգվել է մինչև 2019 թվականի մարտի 15-ը:

Պատժամիջոցները սահմանվել են 155 ֆիզիկական անձի և 44 ընկերության դեմ: Սահմանափակող միջոցները նկատի ունի հաշվեհամարների սառեցում և Եվրամիության տարածք մուտք գործելու արգելք: