Եվրամիության առաջատար պաշտոնների թեկնածուների ընտրման գործընթացը այդքան էլ թափանցիկ չէր. Ժան Կլոդ Յունկեր
Եվրամիության առաջատար պաշտոնների թեկնածուների ընտրման գործընթացը այդքան էլ թափանցիկ չէր. Ժան Կլոդ Յունկեր

Եվրամիության առաջատար պաշտոնների թեկնածուների ընտրման գործընթացը այդքան էլ թափանցիկ չէր,-այս մասին հայտարարել է եվրահանձնաժողովի նախագահ, Ժան Կլոդ Յունկերը:

«Ես եվրոպական խորհրդի նիստին ասել եմ, որ միշտ տպավորություն ունեի, որ մտնում եմ պատմության մեջ, սակայն դա այդպես չէ, քանզի եզակի մարդ եմ: ես առաջին և վերջին շպիցենթեկնածուն եմ»,- Ժան Կլոդ Յունկերը կատակել է Ֆինլանդիայի վարչապետ, Անտի Ռինեյի հետ հանդիպման ժամանակ:

Եռօրյա կոնսուլտացիաներից հետո, եվրոպական խորհուրդը վերացրել է «շպիցենթեկնածուի» համակարգը և Ժան Կլոդ Յունկերի փոխարինող է անվանել Գերմանիայի պաշտպանության նախարար, ՈՒրսուլա Փոն Դեր Լայենին: