Եթե Լոնդոնը և Եվրամիությունը չեն համաձայնվի Բրեքսիտի պայմանների վրա, ապա միավորված թագավորությունը չի վճարելու 39 միլիարդ ֆունտ ստեռլինգ փոխհատուցումը. Բորիս Ջոնսոն
Եթե Լոնդոնը և Եվրամիությունը չեն համաձայնվի Բրեքսիտի պայմանների վրա, ապա միավորված թագավորությունը չի վճարելու 39 միլիարդ ֆունտ ստեռլինգ փոխհատուցումը. Բորիս Ջոնսոն

​​Մեծ Բրիտանիայի վարչապետի հայտարարությամբ, եթե Լոնդոնը և Եվրամիությունը չեն համաձայնվի Բրեքսիտի պայմանների վրա, ապա միավորված թագավորության կառավարությունը չի վճարելու 39 միլիարդ ֆունտ ստեռլինգ փոխհատուցում:

Նշված գումարի վճարելը պարտավորեցնում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, Թերեզա Մեյի կողմից համաձայնեցված փաստաթուղը: Բացի այդ, Բորիս Ջոնսոնը ասել է, որ աճում են Եվրամիության  հետ համաձայնագիր կնքելու շանսերը  և դա կարող է տեղի ունենալ շատ շուտով: Այս հայտարարությունները Մեծ Բրիտանիայի վարչապետն արել է Ֆրանսիայում, մեծ յոթնյակի առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ:

Այսօր Բորիս Ջոնսոնը հանդիպել է նաև Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Բանակցությունների հիմնական թեման Բրեքսիտն էր: