Եթե բոլորս կմասնակցենք գործընթացին և կշրջանցենք սխալները, համոզված եմ, որ ականատես կլինենք, թե ինչպես են ռուսական ռազմակայանները դուրս գալիս Գուդաութայից և Ցխինվալից. Սալոմե Զուրաբիշվիլի
Եթե բոլորս կմասնակցենք գործընթացին և կշրջանցենք սխալները, համոզված եմ, որ ականատես կլինենք, թե ինչպես են ռուսական ռազմակայանները դուրս գալիս Գուդաութայից և Ցխինվալից. Սալոմե Զուրաբիշվիլի

Մեզ անհրաժեշտ է հաշտարարություն, Եվրամիույթան օգնություն, աջակցություն, ինչպես ցանկանում եք այնպես էլ անվանեք, օգնություն, որ մեր երկիրը միավորվի,-այս մասին Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է Բաթումիում «արևելյան գործընկերության» 10 ամյակին նվիրված կոնֆերանսի ժամանակ:

«Վրաստանը խաղաղ ազգ է և այն երկիրն է, որը երբեք չի հարձակվել որևէ երկրի վրա: Մեր երկիրը շարունակում է հյուրընկալել ռուս զբոսաշրջիկներին և դա տեղի է ունենում չնայած 2008 թվականի պատերազմին: Մենք ցանկանում ենք, որ բռնազավթման հարցը լուծվի խաղաղ ճանապարհով, դիվանագիտական ալիքների և ճանապարհների օգտագործմամբ: Չնայած ամեն բանի, մենք ժողովրդավարական, խաղաղ, կայուն և եվրոպական երկիր ենք»,-հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Նրա խոսքով, անհրաժեշտ է ապաէսկալացիա, Ժնևյան բանակցությունների թարմացում և ավելի ակտիվ աշխատանք:

«Համոզված ենք, որ եվրոպան կլինի ավելի ակտիվ, և կաջակցի մեզ մեր եվրոպական ճանապարհին: Վրաստանը չպետք է փնտրի մարդկանց մեր պատմությունը ապացուցելու համար, որովհետև Վրաստանը մեծ պատմություն ունեցող երկիր է»,-նշել է Վրաստանի նախագահը: