Եթե 2008 թվականին Վրաստանին տրամադրեինք անդամակցության գործողությունների պլան, Ռուսաստանը չէր հարձակվի Վրաստանի վրա. Անդերս Ֆոգ Ռասմուսեն
Եթե 2008 թվականին Վրաստանին տրամադրեինք անդամակցության գործողությունների պլան, Ռուսաստանը չէր հարձակվի Վրաստանի վրա. Անդերս Ֆոգ Ռասմուսեն

Եթե 2008 թվականին Վրաստանին տրամադրեինք անդամակցության գործողությունների պլան (MAP), Ռուսաստանը չէր հարձակվի Վրաստանի վրա: Այս հայտարարությունն արել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ Առաջին ալիքի հետ բացառիկ հարցազրույցում:

Նրա խոսքով, Բուխարեստի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն թույլ տվեց սխալ:

«Սա սխալ էր: Աջակցում էի Վրաստանին և Ուկրաինային անդամակցության համար գործողությունների պլանի փոխանցմանը, սակայն ցավոք, ՆԱՏՕ-ի դեսպանները չհասան համաձայնության: Սրանով մենք կատարեցինք վտանգավոր ուղերձ: Մենք Պուտինին և Մեդվեդևին ցույց տվեցին, որ ՆԱՏՕ-ն թույլ է: Արդյունքում 2008 թվականին նրանք հարձակվեցին Վրաստանի վրա և բռնազավթեցին Աբխազիան և Հարավային Օսեթիան»,- հայտարարել է Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի հարցազրույցի ամբողջական տարբերակը կլսեք կիրակի, ապրիլի 14-ին, Վրաստանի ռադիո՛ի եթերում: