Ես առաջին անգամ եմ լսում, թե գոյություն ունի բանտարկյալի արտոնություններ, բոլոր բանտարկյալները բանտարկյալներ են. Կախա Կալաձե
Ես առաջին անգամ եմ լսում, թե գոյություն ունի բանտարկյալի արտոնություններ, բոլոր բանտարկյալները բանտարկյալներ են. Կախա Կալաձե

Ես առաջին անգամ եմ լսում, թե գոյություն ունի բանտարկյալի արտոնություններ, բոլոր բանտարկյալները բանտարկյալներ են,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ ի պատասխան Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարության։

Կալաձեի խոսքով, բանտարկյալները հանցագործություն կատարող մարդիկ են, և նրանք պետք է պատասխան տան օրենքի առաջ։

Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Կալաձեն, Գլդանիի թիվ 18 հաստատությունը, որտեղ գտնվում է Միխեիլ Սաակաշվիլին, լիովին հագեցած է տեխնիկական հնարավորություններով։

«Միխեիլ Սաակաշվիլին դիմադրություն է ցույց տվել հաստատության աշխատակիցներին և ստիպել, որ այդ կերպ նրան մտցնեին բանտախուց։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ծառայությունը։ Այսօր լսեցինք նաև գլխավոր բժշկի հայտարարությունը, որ թիվ 18 հիմնարկում, որտեղ գտնվում է բանտարկյալ Սաակաշվիլին, ստեղծված են բոլոր պայմանները բուժվելու համար։ Ապահովված է բոլոր տեխնիկական հնարավորություններով։ Բացի այդ, կան համապատասխան բրիգադներ, որոնք հերթապահում են, և անհրաժեշտության դեպքում համապատասխան ծառայությունը պատրաստ է աջակցել և ապահովել բոլոր բանտարկյալների առողջությունը»,- ասել է Կալաձեն։

Բացի այդ, Կախա Կալաձեին լրագրողները հարցրել են Քրեակատարողական ծառայության հրապարակած տեսագրությունների մասին։

«Այդ կադրերը, նախ և առաջ, ձեր՝ լրագրողների պահանջով, հրապարակվել են համապատասխան ծառայության կողմից»,- ասել է Կալաձեն։

Հարցին, թե ով է պատասխանատու հացադուլ անող բանտարկյալների առողջության համար, Թբիլիսիի քաղաքապետը պատասխանել է. «Առաջին հերթին հացադուլավոր մարդիկ։ Նրանց ոչ ոք հացադուլ հայտարարելու հրահանգ չի տվել, և, բնականաբար, համապատասխան գերատեսչությունն ամեն ինչ կանի նրանց առողջությունն ու անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Կախա Կալաձեն։

Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Կախա Կալաձեն, յուրաքանչյուր ոք իրավունք ունի բողոքի տարբեր ձևերով բողոքել, սակայն սխալ պահվածքի դեպքում կհետևի համապատասխան արձագանք։

«Իրենք տարբեր ձևերով բողոքելու հնարավորություն ունեն, բայց ամենակարևորն այն է, որ դա օրենքի սահմաններում է։ Հենց որ լինի ոչ պատշաճ վարքագիծ, կհետևի համապատասխան արձագանք։ Քայքայիչ քաղաքական ուժ, որը փորձում է միշտ ավերածություններ բերել երկրին, անկարգությունների փորձեր և այլն։ Սա առաջինը չէ և նորություն չէ։ Մենք սովոր ենք դրան։ Դա խնդիր չէ, և նրանք իրավունք ունեն օգտագործել բողոքի տարբեր ձևեր, և դա պետք է լինի օրենքի սահմաններում»,- ասել է Կախա Կալաձեն։

Թողնել մեկնաբանություն