Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատան վայրը նշող ճանապարհային ցուցանակներ են հայտնվել
Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատան վայրը նշող ճանապարհային ցուցանակներ են հայտնվել

Երուսաղեմում «ԱՄՆ դեսպանատուն» գրությամբ ճանապարհային ցուցանակներ են հայտնվել։ ԱՄՆ-ի նախագահ, Դոնալդ Թրամփի որոշմամբ, Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատան բացումը ծրագրված է հաջորդ շաբաթ:

Մինչ այդ, ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունը այլ երկրների նման տեղակայված էր Թել Ավիվում:

Ճանապարհային ցուցանակները եռալեզու են՝ անգլերեն, հրեաերեն և արաբերեն:

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը Երուսաղեմը Իսրաելի մայրաքաղաք է ճանաչել և այդտեղ դեսպանատան տեղափոխման որոշումը կայացրել է անցած տարվա դեկտեմբերին: Իսկ պաղեստինացիները իրենց ապագա մայրաքաղաք են ցանկանում հայտարարել արևելյան Երուսաղեմը:

Իսրաելը Երուսաղեմի արևելյան շրջանները զբաղեցրել է 1967 թվականին: