Երկրի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի խաղաղ ճանապարհով. Գիորգի Մարգվելաշվիլի
Երկրի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի խաղաղ ճանապարհով. Գիորգի Մարգվելաշվիլի

Դուք կանգնած եք այն երկրի հողի վրա, որի 20 տոկոսը անօրեն բռնազավթված է հարևան Ռուսաստանի կողմից,-այսպես է դիմել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, «Արժանի գործընկեր» զորավարժությունների մասնակիցներին:

Նախագահը ողջունել է զորավարժություններին մասնակից տարբեր երկրների ներկայացուցիչներին և խոսել նրանց մասնակցության նշանակության մասին:

«Ողջունում եմ մեր գործընկերներին ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Թուրքիայից, Էստոնիայից, Լիետուվայից, Լատվիայից, Նորվեգիայից, Ադրբեջանից, Հայաստանից և ՈՒկրաինայից:

Այսօր միասին կանգնելը, մեր ընկերությունը, մեր համատեղ նպատակները, որոնք ուղղված են խաղաղության, մեր քաղաքացիների բարեկեցության, նրանց կյանքի և առողջության պաշտպանությանը, կարևորագույն ներդրումն է, որը դուք իրականացնում եք մեր երկրների հզորության համար»,-հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլին:

Նրա խոսքերով երկրի 20 տոկոսը բռնազավթված է Ռուսաստանի կողմից, սակայն տարածքային ամբողջականությունը կվերականգնվի խաղաղ ճանապարհով: