Երևանում ընթանում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույց
Երևանում ընթանում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույց

Հայաստանի մայրաքաղաքում կառավարության դեմ ընթանում է բողոքի ցույց:

Ցուցարարները պահանջում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Ընդդիմադիր կուսակցությունների ծրագրի համաձայն, վարչապետի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի Վազգեն Մանուկյանը, իսկ մեկ տարի անց երկրում կնշանակվեն արտահերթ ընտրություններ, որին Մանուկյանը չի մասնակցի:

Հայաստանում հակակառավարական ցույցեր են ընթանում այն բանից հետո, երբ նոյեմբերի 9-ին Հայաստաի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինն ստորագրեցին համաձայնագիր, որի հիման վրա Լեռնային Ղարաբաղում դադարեցվեցին մարտական գործողությունները:

Հայաստանի ընդդիմությունը պնդում է, որ Հայաստանի վարչապետը դավաճանեց պետական շահերին և տարածքները փոխանցեց Ադրբեջանին: