Երբ վերջացրեցիք մարդկանց ձերբակալությունները և դրսում մարդ չկար, անցաք ալեհավաքների ձերբակալության վրա. Բեսելիան՝ Ռատիանինն և Գոցիրիձեին
Երբ վերջացրեցիք մարդկանց ձերբակալությունները և դրսում մարդ չկար, անցաք ալեհավաքների ձերբակալության վրա. Բեսելիան՝ Ռատիանինն և Գոցիրիձեին

Խորհրդարանի իրավաբանական հարցերով կոմիտեի նախագահ Էկա Բեսելիան պատգամավորներ Սերգո Ռատիանիին և Ռոման Գոցիրիձեին հիշեցրել  է «Միասնական ազգային շարժում» կուսակցության կառավարման ժամանակաշրջանը և խորհուրդ տվել  դադարեցնել հանդես գալ  մամլո պաշտպանի դերում, քանզի այս հարցով պաշտպանվողի դերում պետք է լինեն հենց իրենք:

Էկա Բեսելիան նախկին իշխանությունների ժամանակ մամուլի վիճակի մասին խոսել է խորհրդարանի լիագումար նիստին, որի ընթացքում քննարկվում էր «Հեռարձակողի մասին» օրենսդրական փոփոխությունների հարցը:

«Զարմանալի է երբ խոսում եք իշխանությունների կողմից վրաց հեռուստապլատֆորմի վրա ճնշման մասին: Երբ խոսում եք այս հարցերի շուրջ դուք պետք է լինեք պաշտպանվողի դերում: Քանզի ձեր կառավարման ժամանակաշրջանում էր հեռուստատեսությունների նկատմամբ ճնշումը: Մոռացել եք «Իմեդի» հեռուստաալիք մտնելու, կամ «Կավկասիա» և «Մաեստրո» հեռուստաալիքներում նռնակներ գցելու փաստերը: Ինձ հետաքրքրում է, այդ դեպքերից հետո ինչ էր պատմում Եվրամիությունում ձեր ներկայացուցիչը Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Թե մոռացել եք, որ նոյեմբերի 7-ի իրադարձությունների ժամանակ մամլո պաշտպանները անձամբ այցելել էին Թբիլիսի և իրավիճակին ծանոթացել տեղում: Թե մոռացել եք, որ բոլոր հեռուստաալիքներին, այդ թվում առաջին ալիքին, թե ում և ինչ ժամանակահատված պետք է տրամադրվեր եթերով»,-այսպես է դիմել Էկա Բեսելիան պատգամավորներ Սերգո Ռատիանինն և Ռոման Գոցիրիձեին:

Էկա Բեսելիան խորհուրդ է տվել ընդիմադիր պատգամավորներին, մամուլի ազատության մասին խոսելու փոխարեն ներողություն խնդրել հասարակությունից: