ԵՄ գրասենյակի մոտ Իրակլի Կոբախիձեի և Նիկա Մելիայի միջև տեղի է ունեցել բախում
ԵՄ գրասենյակի մոտ Իրակլի Կոբախիձեի և Նիկա Մելիայի միջև տեղի է ունեցել բախում

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի և «Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիայի միջև ԵՄ գրասենյակի մոտ տեղի է ունեցել բախում:

Իրակլի Կոբախիձեն մեկնաբանություններ էր տալիս ԶԼՄ-ներին, երբ Նիկա Մելիան կտրեց խոսքը:

Նիկա Մելիան դիմեց Կոբախիձեին. «Հավատու՞մ եք, որ Դմանիսիում մենք ենք դանակով վիրավորել մեր ակտիվիստներին: Անազնիվ ես եւ հոկտեմբերի 2-ին կստանաս համապատասխան պատասխանը, ստրուկ»:

Ի պատասխան՝ Իրակլի Կոբախիձեն Մելիային անվանեց «բիճ» և «սադրիչ սրիկա»: Իրակլի Կոբախիձեն դիմեց Մելիային. «Սա է ձեր դեմքը»:

Կողմերի միջեւ բանավոր միջադեպը տեւեց մի քանի րոպե: