Եղիսաբեթ Ռուդ. Հենց Ռուսաստանն է Վրաստանի դեմ ագրեսիայի պատասխանատուն
Եղիսաբեթ Ռուդ. Հենց Ռուսաստանն է Վրաստանի դեմ ագրեսիայի պատասխանատուն

Ակնհայտ է, որ հենց Ռուսաստանն է պատասխանատու Վրաստանի դեմ ագրեսիայում,- այս մասին լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ը դեսպանի պաշտոնակատար Եղիսաբեթ Ռուդը՝ Մուխաթգվերդիի եղբայրական գերեզմանոցում:

Ամերիկացի դիվանագետը զրուցել է Ռուսաստան-Վրաստան օգոստոսի պատերազմի մասին և մեկ անգամ ևս հայտնել աջակցություն Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ:

«Հիշում ենք այն մարդկանց, որոնք հայրենիքը պաշտպանելու համար իրենց անձը զոհեցին, ինչպես նաև խաղաղ քաղաքացիներին, որոնք զոհվել են պատերազմի հետևանքով: Օգտվելով առիթից մեկ անգամ ևս աջակցում ենք Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Ռուսաստանին կրկին կոչ ենք անում առաջնորդվել 2008 թվականի հրադադարի պայմանագրով և դուրս բերել զորքը Վրաստանի տարածքից, թույլ տալ մարդասիրական օգնություն Աբխազիայում և Հարավային Օսեթիայում, որոնք Վրաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքներն են:

Ակնհայտ է, որ հենց Ռուսաստանն է պատասխանատու Վրաստանի դեմ ագրեսիայում»,- հայտարարել է Եղիսաբեթ Ռուդը: