Խուրվալեթ գյուղի մոտ ռուս բռնազավթիչները վերսկսել են աշխատանքները (տեսանյութ)

Խուրվալեթ գյուղի մոտ ռուս բռնազավթիչները առավոտից վերսկսել են աշխատանքները:

Ինչպես փոխանցում է առաջին ալիքի լրագրողը, այս պահին բռնազավթված գոտու մոտ գտնվում է վեց ռուս զինվորական: Նրանք Խուրվալեթի և Ձուկաանի գյուղերի միջև հավանաբար մոնտաժում են դիտարկման աշտարակ: Տեղում իրականացվում են մաքրման աշխատանքներ:

Տեղացիները խոսում են վտանգների մասին և նշում, որ հավանաբար հիմնախնդիրներ կստեղծվեն այգիներ գնալու ժամանակ:

Նշենք, որ աշխատանքները մեկնարկել են երեկ:

Դրա հետ մեկտեղ, առաջին ալիքին պետական անվտանգության ծառայությունից ասել են, որ Խուրվալեթում դիտարկման աշտարակ բարձրացնելու կապակցությամբ գործի է դրվել թեժ գիծ, և այդ մասին արդեն տեղեկացված են դիտորդական առաքելության ներկայացուցիչները: ՊԱԾ-ի լրատվությամբ, այս հարցը բարձրացվելու է փետրվարի 8-ին, միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմների հանդիպմանը: