Խորհրդարանում Լաշա Դարսալիայի հետ կայանալու է փակ հանդիպում
Խորհրդարանում Լաշա Դարսալիայի հետ կայանալու է փակ հանդիպում

Անկախ պատգամավորներ ՝ Էկա Բեսելիայի և Զվիադ Կվաճանտիրաձեի նախաձեռնությամբ, Վրաստանի պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման կառավարական ​​հանձնաժողովի նախագահ, Լաշա Դարսալիայի հետ կանցկացվի փակ հանդիպում:

Հանդիպմանը կներկայացվի տեղեկատվություն, Վրաստանի պետական ​​սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովի աշխատանքի մասին, մասնավորապես, Դավիթ Գարեջի վանական համալիրի, ինչպես նաև Չիչխիտուրիի և ՈՒդաբնո վանքերի խնդրահարույց հարցերի վերաբերյալ:

Անկախ պատգամավոր Էկա Բեսելիան հուսով է, որ փակ ձևաչափով հանդիպմանը Դավիթ Գարեջի վերաբերյալ կստանան հավելյալ լրատվություն:

«Մենք մեծ կարևորություն ենք տալիս այս հանդիպմանը, որտեղ հանձնաժողովի նախագահ պարոն Դարսալիան անձամբ կխոսի Դավիթ Գարեջի վանական համալիրի հետ կապված բոլոր հիմնախնդրային հարցերի վերաբերյալ և այն, որ հանդիպումը  կլինի փակ ձևաչափով, մեզ հնարավորություն կտա ավելի շատ տեղեկություն ստանալ և ընդլայնել մեր երկխոսությունը: Այդ թվում, մենք ցանկանում ենք խոսել Չիչխիտուրիի և ՈՒդաբնո վանքերի մասին, քանի որ դուք գիտեք, որ այդ տեղ նույնպես գործում են սահմանափակումներ, ոչ միայն զբոսաշրջիկների, այլև հոգևորականների համար»,- հայտարարել է Էկա Բեսելիան: