Խորհրդարանի լիագումար նիստին քննարկելու են աշակերտների տեղափոխման հետ կապված օրինագիծը
Խորհրդարանի լիագումար նիստին քննարկելու են աշակերտների տեղափոխման հետ կապված օրինագիծը

Դպրոցական միջոցառումներին աշակերտների տեղափոխման հարցով պատրաստված օրինագիծը այսօր լինելու է խորհրդարանի լիագումար նիստին քննարկվելիք հիմնական հարցերից մեկը: Օրենսդրական նախաձեռնության համաձայն, էքսկուրսիաների ժամանակ վարորդներին աշխակերտներ տեղափոխելու իրավունք կտրվի միայն հատուկ փաստաթուղթ ներկայացնելուց հետո:

Աշակերտների տեղափոխման կապակցությամբ օրինագիծը բյուրոի նիստին ներկայացվել է երեկ: «Ճանապարհային տեղաշարժման մասին» օրենքում փոփոխությունները պատրաստել են խորհրդարանային մեծամասնության պատգամավորները: Փոփոխությունների համաձայն, դպրոցական միջոցառումներին վարորդի կողմից աշակերտների անվտանգ տեղափոխելու կարգը խախտելու դեպքում լինելու են դրամական տուգանքներ: