Խորհրդարանը Թբիլիսիում գործունեությունն սկսելու է 2019 թվականի հունվարից. Թամար Չուգոշվիլի
Խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլու հայտարարությամբ, օրենսդրական մարմինը Թբիլիսիում գործունեությունն սկսելու է 2019 թվականի հունվարից:
Ինչպես լրագրողներին հայտնել է Չուգոշվիլին, Քութաիսիում գտնվող շենքը չի մնա առանց գործառույթի և շենքը կփոխանցվի ՆԳ նախարարությանը, որի մասին հայտարարություն կանի գերատեսչությունը:
Խորհրդարանի երկու շենքում աշխատանքը բարդացած է: Որպես ինստիտուցիա, շատ է վնասում: Սա կապված է լրացուցիչ մեծ ծախսերի հետ»,- հայտարարել է Չուգոշվիլին:
Առաջին ալիքն այսօր ձեռք էր բերել տեղեկություն, որ խորհրդարանը լիագումար նիստերի ձևաչափում հաջորդ տարվա հունվարից գործունեությունը շարունակելու է մայրաքաղաքում: Իսկ Քութաիսիում գտնվող շենքը փոխանցվելու է ՆԳ նախարարությանը: