Խորհրդարանը երեք ընթերցմամբ ընդունել է «սահմանափակ կարողություններ ունեցող անձանց իրավունքների մասին» օրինագիծը
Խորհրդարանը երեք ընթերցմամբ ընդունել է «սահմանափակ կարողություններ ունեցող անձանց իրավունքների մասին» օրինագիծը

Խորհրդարանը երեք ընթերցմամբ ընդունել է «սահմանափակ կարողություններ ունեցող անձանց իրավունքների մասին» օրինագիծը: Ըստ Վրաստանի խորհրդարանի, կառավարության օրենսդրական նախաձեռնության նպատակն է, որ պետությունը ապահովի սահմանափակ կարողություններ ունեցող անձանց իրավունքների կատարման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացումը, կրթության, քաղաքացիական ինտեգրման, սոցիալ-տնտեսական, մշակութային և այլ ուղղություններով, ինչպես նաև այդ անձանց լիարժեք ինտեգրում և բոլոր տեսակի ծառայություններին ձեռնհասություն, իրավահավասարության եզակի սկզբունքների պաշտպանությամբ:

Բացի այդ, օրենքը նպատակ ունի խթանել հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն կյանքը այնպիսի ծառայություններով, ինչպիսիք են` անկախ կյանքին օժանդակող տեղեկատվական և խորհրդատվական ծառայություններ, ինչպես նաև անձնական օգնականի ծառայությունները:

Օրենքի համաձայն, սահմանափակ կարողություններ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը հիմնված է լինելու սոցիալական մոդելի մոտեցման վրա, որն ուղղված է այս անվանակարգի անձանց իրական կարիքների սահմանմանը և համապատասխան  արձագանքին