Խորհրդարանական մեծամասնությունը հանդիպում է Իրակլի Կոբախիձեի հետ
Խորհրդարանական մեծամասնությունը հանդիպում է Իրակլի Կոբախիձեի հետ

Խորհրդարանական մեծամասնության անդամները հանդիպում են խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ: Հանդիպումն ընթանում է Իրակլի Կոբախիձեի աշխտասենյակում:

Պատգամավորները Վրաստանի Առաջին ալիքի հետ զրույցում չեն կոնկրետացնում, ինչ հարցի առնչությամբ են հավաքվել խորհրդարանի նախագահի մոտ:

Մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման կոմիտեի նախագահ Սոփո Կիլաձեի հայտարարությամբ, կա մի քանի քննարկվելիք հարց, այդ թվում չի բացառվել, որ քննարկումն անցացվի «Ընդհանուր դատարանների մասին» օրինագծի շուրջ:

Այսօր Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստը բացվել է թեժ վեճի ֆոնին: Ընդդիմախոս պատգամավոր Խաթունա Գոգորիշվիլին պահանջել է, որ այսօրվա նիստն սկսվեր Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիայի ելույթով, որը պատգամավորների առջև պետք է խոսի Գերագույն դատարանի դատավորի թենկածուների ընտրության գործընթացի մասին: Խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն ընդդիմությանը մեկնաբանել է, որ օրակարգով սահմանված է «Ընդհանուր դատարանների մասին» օրինագիծը քննարկել երկրորդ ընթերցմամբ: Ուստի, ամբիոնը տրամադրվել է իրավաբանական հարցերով կոմիտեի նախագահ Անրի Օխանաշվիլուն: Ընդդիմախոս պատգամավորները Անրի Օխանաշվիլուն խոսքով ելույթ ունենալու հնարավորություն չեն տվել: Նրանք ի նշան բողոքի սկսել են հարվածել սեղաններին: Դրա հետ մեկտեղ, Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ հայտարարվում է ընդմիջում և լիագումար նիստը կվերսկսվի 14:00-ին:

Դրա հետ մեկտեղ, այսօր անցկացվել է խորհրդարանական մեծամասնության նիստ, որի ավարտից հետո Արչիլ Թալակվաձեն հայտարարել է, որ մեծամասնությունը Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականներից չի պատրաստվում հաշվի առնել քննությունը չեղարկելու և շահերի կոնֆլիկտի կետերը:

Թողնել մեկնաբանություն