Խորհրդարանական մեծամասնության կողմից «Ընդհանուր դատարանների մասին» օրինագծում մտցվել են ուղղումներ
Խորհրդարանական մեծամասնության կողմից «Ընդհանուր դատարանների մասին» օրինագծում մտցվել են ուղղումներ

Խորհրդարանական մեծամասնության կողմից «Ընդհանուր դատարանների մասին» օրինագծում մտցվել են ուղղումներ:

Օրինագծին ավելացել է հոդված, որտեղ նշված է, որ Արդարադատության գերագույն խորհուրդը խորհրդարանի Գերագույն դատարանի նախագահի կամ Գերագույն դատարանի դատավորի պաշտոնին ընտրելու համար առաջադրելու է թեկնածու, որը բավարարում է Վրաստանի սահմանադրությամբ և այս օրենքով դատավորի համար սահմանված ընդհանուր որակավորման պահանջները և հավելյալ պայմաններից մեկը.

  • գործող դատավոր է, նախկին դատավոր է, որի դատավորի իրավասության դադարումից չի անցել 10 տարի, անձ է, որի մասնագիտական որակավորումը համապատասխանում է Գերագույն դատարանի դատավորի բարձր կարգավիճակին:

Դրա հետ մեկտեղ, նախագծում ասվում է, որ Արդարադատության գերագույն խորհուրդն իրավասու է թեկնածուին առաջադրել առանց դատավորի որակավորման քննությունը հանձնելու:

Ինչ վերաբերում է ևս մեկ ուղղումին, խմբագրված տարբերակով, եթե Գերագույն դատարանի դատավորի թեկնածուն Արդարադատության գերագույն խորհրդի անդամ է, նա չի օգտվում թեկնածուներին գնահատելու և քվեարկելու իրավունքից գործընթացի որևէ փուլում, ինչպես նաև, իրավասու չէ, հարցով դիմել թեկնածուներին՝ Արդարադատության գերագույն խորհրդի կողմից նրանց լսելու ժամանակ: Խորհրդարանը նշված օրինագիծը երկրորդ ընթերցմամբ պատրաստվում է քննարկել այսօրվա լիագումար նիստին: