Խորհրդարան մտնել չի քննարկվում, եթե չլինի քաղաքական համաձայնություն. Բադրի Ջափարիձե
Խորհրդարան մտնել չի քննարկվում, եթե չլինի քաղաքական համաձայնություն. Բադրի Ջափարիձե

Խորհրդարան մտնել չի քննարկվում, քանի դեռ չի լինի քաղաքական համաձայնություն,- այս մասին «Լելոի» առաջնորդ, Բադրի Ջափարիձեն հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի նստավայրում կայացած հանդիպումից հետո:

Ինչպես նշել է Բադրի Ջափարիձեն, ռազմավարական գործընկերները, դեսպանները ամեն ինչ անում են ընդդիմության և իշխանությունների միջև բանակցությունները շարունակելու համար:

«Նրանք բոլոր ջանքերը գործադրում են այս ուղղությամբ: Նրանց հետ մենք շատ հետաքրքիր զրույց ունեցանք: Ընդդիմության դիրքորոշումն այն է, որ մենք ցանկանում ենք քաղաքական համաձայնության գալ «Վրացական երազանքի» հետ և պատրաստ ենք աշխատել: Ակնհայտ է, որ քաղաքական համաձայնությունը պետք է ներառի նոր ընտրությունների անցկացում, ինչպես նաև ընտրական օրենսդրության փոփոխություններ և բարեփոխումներ: Ինչպես նաև պետք է փոփոխություններ կատարվեն ԿԸՀ-ի վարչակազմում: Կան նաև քաղաքական հետապնդումների և քաղբանտարկյալների հետ կապված այլ հարցեր, սա այն բանակցությունների փաթեթն է, որը մենք պատրաստ ենք վերածել «Վրացական երազանքի» հետ քաղաքական համաձայնության, այս քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար: Կա քաղաքական ճգնաժամ: Խորհրդարան մտնել չի քննարկվում, քանի դեռ չի լինի քաղաքական համաձայնություն»,- հայտարարել է Ջափարիձեն: