Վստահ եմ, մեր աբխազ եղբայրները քաջ գիտակցում են, թե ինչ է տեղի ունեցել. Արչիլ Թալակվաձե
Վստահ եմ, մեր աբխազ եղբայրները քաջ գիտակցում են, թե ինչ է տեղի ունեցել. Արչիլ Թալակվաձե

Վստահ եմ, որ այսօր ողջ Վրաստանը, այդ թվում մեր աբխազ եղբայրները, քաջ գիտակցում են, թե ինչ է տեղի ունեցել և քայլերը, որոնք մենք անում ենք, ավելի լավ ապագայի համար են,- այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեն՝ Վրաստանի միասնության համար զոհված անձանց հուշահամալիրի մոտ:

Ինչպես նշել է Արչիլ Թալակվաձեն, Աբխազիայի պատերազմը նախապես մշակված սցենար էր, որ պետք է խախտվեր Վրաստանի տարածքային ամբողջականությունը:

«Վստահ եմ, որ այսօր ողջ Վրաստանը, այդ թվում մեր աբխազ եղբայրները, քաջ գիտակցում են, թե ինչ է տեղի ունեցել և քայլերը, որոնք մենք անում ենք, ավելի լավ ապագայի համար են: Հենց սա է այն իրադարձությունների ճիշտ վերլուծությունը, որը տեղի է ունեցել տարիներ առաջ Աբխազիայում: Մենք այսօր հիշում ենք այն մարդկանց, որոնք ընկել են հանուն Վրաստանի տարածքային ամբողջականության»,- հայտարարել է Արչիլ Թալակվաձեն: