Վստահ եմ, անայցագրային ռեժիմի ուղղությամբ բարդություններ չենք ունենա և կկարողանանք պահպանել այս ձեռքբերումը. Իրակլի Կոբախիձե
Վստահ եմ, անայցագրային ռեժիմի ուղղությամբ բարդություններ չենք ունենա և կկարողանանք պահպանել այս ձեռքբերումը. Իրակլի Կոբախիձե

Վստահ եմ, բարդություններ չենք ունենա և կկարողանանք պահպանել այն ձեռքբերումը, որը շատ կարևոր քայլ է Եվրամիության հետ ինտեգրման ճանապարհին,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:

«Եվրամիությունում ինտեգրման ճանապարհինք մեր կարևոր ձեռքբերումներից է վիզայի ազատականացումը, որին վերաբերում ենք առանձնահատուկ զգուշությամբ: Մենք ունենք կոնկրետ պարտականություններ և փորձում ենք դրանք առավելագույնս կատարել: Խորհրդարանն ակտիվորեն ներգրավված է այս գործընթացին: Ցանկացած հարցով բացարձակապես բաց ենք քննարկման համար, որը կապված է վիզայի ազատականացման հետ: Համապատասխանաբար, վստահ եմ, որ բարդություններ չեն լինի և կկարողանանք պահպանել այն ձեռքբերումը, որը շատ կարևոր քայլ է Եվրամիությանն ինտեգրման ճանապարհին»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:

Հարցին, ինչ մեխնիզմ են կիրառում, որպեսզի անայցագրային ռեժիմը չչարաշահեն, Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ խոսքը վերաբերում է իրավական տարբեր մեխանիզմներին:

Ինչ վերաբերում է «Եվրոպական Վրաստանի» առաջնորդներից մեկի, Դավիթ Բաքրաձեի այսօրվա հայտարարությանը, որ իշխանությունը չի կարողանում ապահովել կյանքի նորմալ պայմաններ և Վրաստանում որքան ավելի լավ վիճակ լինի, այնքան ավելի քիչ մարդ կմեկնի արտասահման հաց հայթայթելու, Իրակլի Կոբախիձեն նշել է, որ 2012 թվականին «Վրացական երազանք»-ը իշխանության գլուխ է եկել, երբ երկրում ծանր իրավիճակ էր: