Վրաստանում վերսկսվել է երկաթուղային երթևեկությունը (ֆոտոշարք)
Վրաստանում վերսկսվել է երկաթուղային երթևեկությունը (ֆոտոշարք)

Վրաստանի կառավարության որոշմամբ, այսօրվանից վերսկսվել է երկաթուղային երթևեկությունը: Վրաստանի երկաթուղում հայտարարում են, որ ընկերությունը պատրաստ է անվտանգ փոխադրել ուղևորներին և կատարել առողջապահության նախարարության սահմանած կանոնակարգերը:

Ուղևորները ջերմաչափվում են, նրանք պետք է պաշտպանեն սոցիալական հեռավորություն, վագոն մտնելուն պես պետք է անցնեն ախտահանման համար նախատեսված գորգով, որը ներծծված է ախտահանող լուծույթներով, պարտադիր է դիմակ կրելը, ուղևորության ընթացքում նրանք չունեն դիմակը հանելու իրավունք:

Վրաստանի երկաթուղու ուղևորների փոխադրման տնօրեն Դաչի Ցագուրիայի խոսքով, երթևեկությունը հնարավոր է 5 ուղղություններով. Թբիլիսի-Բաթումի, Թբիլիսի-Օզուրգեթի, Թբիլիսի-Փոթի, Թբիլիսի-Զուգդիդի, Թբիլիսի-Քութաիսի:

Առաջին երթուղին կատարվել է Թբիլիսի-Բաթումիի ուղղությամբ, որից օգտվել է եղել 300 ուղևոր: