Վրաստանում վաղվանից ավելանում է առաջատար և մենտոր ուսուցիչների աշխատավարձը
Վրաստանում վաղվանից ավելանում է առաջատար և մենտոր ուսուցիչների աշխատավարձը

Առաջատար մանկավարժը, ով աշխատում է ողջ ծանրաբեռնվածությամբ, 500 լարիի փոխարեն աշխատավարձի տեսքով կստանա 700 լարի, իսկ մենտորը ուսուցիչը՝ 1000 լարի 700-ի փոխարեն,- այս մասին Առաջին ալիքին հայտնել են կրթության և գիտության նախարարությունում:

Ուսուցիչների մասնագիտական զարգացման և կարիերային առաջխաղացման սխեման գործում է արդեն երկու տարի:

Սխեմայի համաձայն, մանկավարժները բաժանվել են 4 կատեգորիայի՝ փորձառու, ղեկավար, առաջատար և մենտոր:

Այս սխեման մանկավարժներին հնարավորություն է տալիս կատեգորիայում առաջխաղացում ունենալ, համապատասխանաբար ստանալ ավելի շատ աշխատավարձ: