Խորհրդարանի կողմից օրինագիծը հավանության արժանանալու դեպքում, շուտով կստանանք անկախ քննչական մեխնիզմ՝ պետական տեսուչի ծառայություն անվանումով,- այս մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:
Ինչպես նշել է Ծուլուկիանին, պատրաստված է համապատասխան օրինագիծ, որը նկատի ունի պետական տեսուչի ծառայության երեք ուղղությամբ աշխատանք՝ իրավապահների կողմից գործած ոչ համապատասխան վերաբերմունքի, կտտանքների, ծեծի և այլ տիպի վերաբերմունքի փաստեր, երկրորդ ուղղությունը կլինի անձնական տվյալների պաշտպանությունը:
Նրա խոսքով, պետական տեսուչին ընտրում է խորհրդարանը: