Վրաստանում, մինչև 18 տարեկան քաղաքացիները կստանան 200 լարի միանվագ օգնություն
Վրաստանում, մինչև 18 տարեկան քաղաքացիները կստանան 200 լարի միանվագ օգնություն

Վրաստանի մինչև 18 տարեկան քաղաքացիները կստանան միանվագ օգնություն 200 լարիի չափով: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ կառավարության այսօրվա նիստին:

Գախարիայի խոսքով, երեխաներին սոցիալական օգնություն կտրվի ուսումնական տարվա սկզբին:

«Տնտեսական ճգնաժամում մեր քաղաքացիները, մինչև 18 տարեկան երեխաները պետության կողմից կստանան 200 լարիի օգնություն և դա կլինի երեխաներին ցուցաբերած կարևորագույն սոցիալական օգնությունն այս ճգնաժամում»,- հայտարարել է վարչապետը: