Վրաստանում Բրիտանիայի դեսպան. Ռուսաստանի կողմից անցկացված փշալարերը տեղի բնակչությանը պառակտելուց բացի որևէ բանի չեն ծառայում
Վրաստանում Բրիտանիայի դեսպան. Ռուսաստանի կողմից անցկացված փշալարերը տեղի բնակչությանը պառակտելուց բացի որևէ բանի չեն ծառայում

Ռուսաստանի կողմից անցկացված փշալարերը ընտանիքների համար բարդություններ ստեղծելու և տեղի բնակչությանը պառակտելուց բացի որևէ բանի չեն ծառայում,- այս մասին «Թվիթեր» սոցիալական ցանցում գրում է Վրաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջասթին Մքքենզի Սմիթը:

«Այսօր Վրաստանում, Գուգութիանթկարի գյուղում Ռուսաստանն անցկացնում է փշալարեր: Դրանք ընտանիքների համար բարդություններ ստեղծելու և տեղի բնակչությանը պառակտելուց բացի որևէ բանին չեն ծառայում: Սա պետք է դադարեցվի»,- գրում է բրիտանացի դիվանագետը:

Ռուս զինվորականները օկուպացված գոտու մոտ փշալարերի մոնտաժման նպատակով այսօր առավոտյան սկսել են տեղադրել երկաթե սյուներ: