Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 362 նոր դեպք, ապաքինվել է 470 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 362 նոր դեպք, ապաքինվել է 470 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 362 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 22 501 թեստ, այստեղից 13 718-ը՝ հակագենի արագ թեստով և 8 783-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 1,61%, վերջին 14 օրը – 2,28%, վերջին 7 օրը – 2,25%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 269 800 դեպք: Ապաքինվել է ևս 470 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 263 727:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 475 անձ:

Կարանտինային գոտիներում ունենք 302 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 1 553»,- նշված է տեղեկության մեջ: