Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 141 նոր դեպք, ապաքինվել է 1 509 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 141 նոր դեպք, ապաքինվել է 1 509 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 141  նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:

Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 509  մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 20 պացիենտ:

Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 40 553  թեստ, այստեղից 23 242-ը՝ հակագենի արագ և 17 311-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը 7,75%, վերջին 14 օրվանը –6,28%, վերջին 7 օրվանը –6,92%:

Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 410 830  դեպք: Այստեղից ապաքինվել է 377 597 մարդ, մահացել 5 751 պացիենտ:

Ընդհանուր առմամբ պատվաստվել է 432 795 8 մարդ, օրեկան՝ 14 210 : Կարանտինային գոտիներում տեղավորված է 64 մարդ, ստացիոնար հսկողության տակ է  5 256  պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 798 քաղաքացի:

Երեկ, հուլիսի 27-ին, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 3 666 նոր դեպք, ապաքինվել է 1 335 պացիենտ, մահացել է 17 մարդ: