Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 071 նոր դեպք, ապաքինվել՝ 3 366 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 071 նոր դեպք, ապաքինվել՝ 3 366 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 071 նոր դեպք: Տեղեկությունն այս մասին թարմացվել է կառավարության հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 114 889 դեպք: Ապաքինվել է ևս 3 366 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 95 581:

Կորոնավիրուսից մահացել է ևս 34 մարդ:  Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 1 085:

Կարանտինային ռեժիմում է 2 071 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 6 145 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 3 723 -ը:

Արտասահմանից Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: