Վրաստանում 12 հազար երեխա դպրոց չի հաճախում. ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ
Վրաստանում 12 հազար երեխա դպրոց չի հաճախում. ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ

Ըստ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Վրաստանում 12 հազար երեխա դպրոց չի հաճախում: Կրթական համակարգում դպրոցից դուրս մնացած երեխաների ներգրավման և նրանց կրթական արդյունքների բարելավման նպատակով, Վրաստանում մեկնարկել է երկամյա ծրագիր: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից բացի ծրագրին ներգրավված է Բուլղարիան:

Երեխաների ո՞ր տարիքային խմբում է ամենաշատը կանգնած այս խնդիրը, կրթության նախարարությունում հստակ պատասխան չունեն: Գերատեսչությունում ասում են, որ միջգերատեսչական ծրագրի շուրջ, որի շրջանակներում տեղի կունենա այդ անձանց նույնականացումը, աշխատանքներն այժմ ընթանում են: Երկամյա ծրագիրը դպրոցից դուրս մնացած երեխաների համար նախատեսում է հատուկ օժանդակող ծրագրերի մշակում, որոնք առաջին փուլում կիրականացվեն 15 դպրոցում և վեց կենտրոնում: Պիլոտային ծրագրի հաջող ավարտի դեպքում, կրթության երկրորդ շանսի ծրագրերը կարմատավորվեն Վրաստանի բոլոր դպրոցներում:

Ծրագրի մեկնարկը նշելու համար, Վրաստանում Բուլղարիայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը և Վրաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչը, Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչների հետ միասին, դիտել են պիլոտային դպրոցներից և ցերեկային կենտրոններից մեկը:

Թողնել մեկնաբանություն