Վրաստանն ստացավ «Sinovac» պատվաստանյութի 100 հազար դեղաչափ
Վրաստանն ստացավ «Sinovac» պատվաստանյութի 100 հազար դեղաչափ

Վրաստանն արդեն ստացել է «Sinovac» պատվաստանյութի 100 հազար դեղաչափ:

Պատվաստանյութով բեռնված «Wizz Air»-ի ինքնաթիռը րոպեներ առաջ վայրէջք կատարեց Թբիլիսիի միջազգային օդանավակայանում:

«Sinopharm»-ի նման, «Sinovac» պատվաստանյութը պատրաստվում է ավանդական մեթոդներով:

Միևնույն ժամանակ, մայիսի 6-ին երկրում սպասվում է «Աստրազենեկա» պատվաստանյութի ավելի քան 43 հազար դոզա: