Վրաստանի նախագահը վերականգնելու է երգչուհի Քեթի Մելուայի Վրաստանի քաղաքացիությունը
Վրաստանի նախագահը վերականգնելու է երգչուհի Քեթի Մելուայի Վրաստանի քաղաքացիությունը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վերականգնելու է երգչուհի Քեթի Մելուայի Վրաստանի քաղաքացիությունը:

Ինչպես Սալոմե Զուրաբիշվիլին գրել է իր ֆեյսբուքի էջում, Քեթի Մելուան համապատասխան խնդրանքով դիմելու է նրան:

Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությամբ, Քեթի Մելուան Վրաստանի անձնագրով օգտվելու իրավունքը կորցրել է այն բանից հետո, ինչ Բրիտանիայում ստացել է ապաստան, որից հետո քաղաքացիություն:

Նախագահը հրապարակել է նաև երգչուհու հետ իր լուսանկարը: