Վրաստանի նախագահը Հայաստանի և Ադրբեջանի իշխանությանը երկխոսություն սկսելու և հրադադարի կոչ է անում
Վրաստանի նախագահը Հայաստանի և Ադրբեջանի իշխանությանը երկխոսություն սկսելու և հրադադարի կոչ է անում

Վրաստանի նախագահը Հայաստանի և Ադրբեջանի իշխանությանը երկխոսություն սկսելու և հրադադարի կոչ է անում:

Այս մասին Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է Վրաստանի անվտանգության խորհրդի ավարտից հետո:

«Ցանկանում եմ, ողջ վրաց հասարակության անունից խորը  մտահոգություն հայտնել այն զոհերի համար, որոնք այս հակամարտության հետևանքով ունեն մեր հարևան երկրները: Ցանկանում եմ, դիմել մեր երկու հարևան և բարեկամ երկրների նախագահներին, իշխանությանը – որքան հնարավոր է արագ վերականգնվի նրանց միջև երկխոսությունը, ցանկանում եմ, իրավիճակի կայունացման և հրադադարի կոչ անել: Սա մեր երեք երկրների գլխավոր ընդհանուր շահն է, որպեսզի այս տարածաշրջանին վերադարձնեն կայունություն, խաղաղություն և դրա հսկայական տնտեսական դերն աշխարհի համար: Սա մեր համատեղ ձեռքբերումն է և սա այն է, որին մենք պետք է զգուշորեն վերաբերենք: Ցանկանում եմ դիմել նաև Մինսկի խմբի և դրա համանխագահներին, ովքեր այս հակամարտության նկատմամբ ունեն առանձնահատուկ պատասխանատվություն, որ մենք պատրաստ ենք, Թբիլիսին լինի այն վայրը, որտեղ հնարավոր կլինի, վարել ցանկացած բանակցություն: Մենք ամեն բանին պատրաստ ենք, ինչը ցանկալի կլինի կողմերի համար»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Վրաստանի նախագահը ահյտարարությամբ, տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը նաև Եվրամիության շահերում է:

«Ցանկանում եմ նաև դիմել Եվրամիությանը. Մենք այս տարածաշրջանի երեք երկրներս Արևելյան գործընկերության երրկներ ենք: Եթե դրացիությունը որևէ նշանակություն ունի և ես վստահ եմ, որ ունի, այսօր մեր տարածաշրջանում կայունությունը, խաղաղությունը Եվրամիության շահերում:

Նա նաև իր ուժերը պետք է ուղղի խաղաղության և իրավիճակի լիցքաթափման համար: Մեկ անգամ ևս ցանկանում եմ կրկնել, սա մեր, երեք երկրների և մեր քաղաքացիների ընդհանուր նպատակն է: Մեզ համար չկա ավելի կարևոր բան, քան խաղաղությունը և կայունությունը»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: