Վրաստանի կառավարության պահուստային հիմնադրամից մեկ միլիոն լարի կհատկացվի Ուկրաինայի տուժած բնակչությանը օգնելու համար
Վրաստանի կառավարության պահուստային հիմնադրամից մեկ միլիոն լարի կհատկացվի Ուկրաինայի տուժած բնակչությանը օգնելու համար

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված տուժած բնակչությանը օգնելու համար կառավարության պահուստային հիմնադրամից մեկ միլիոն լարի կհատկացվի։

Հրամանագիրը ստորագրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Պահուստային հիմնադրամից հատկացված միջոցներով Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարությունը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված տուժած բնակչության համար դեղագործական ապրանքներ և բժշկական պարագաներ կգնի։