Վրաստանի կառավարության որոշմամբ, օլիմպիական չեմպիոնը կստանա մեկ միլիոն լարի
Վրաստանի կառավարության որոշմամբ, օլիմպիական չեմպիոնը կստանա մեկ միլիոն լարի

Կառավարության որոշման համաձայն, օլիմպիական չեմպիոնը կստանա մեկ միլիոն լարի, – ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի օլիմպիական և պարալիմպիկ պատվիրակությունների երդման արարողությանը և Տոկիոյի օլիմպիական և պարալիմպիկ խաղերին ճանապարհելու միջոցառմանը խոսքով ելույթ ունենալիս:

«Նայելով ձեզ, ես համոզվում եմ, որ մենք իսկապես չեմպիոնների ազգ ենք, մենք փոքր ազգ ենք, բայց ունենք այդքան շատ տաղանդավոր, հայտնի մարզիկներ: Դա մի կողմից մեծ ողորմություն է, իսկ մյուս կողմից՝ ամբողջ ժողովուրդը ձեզ է հետևում: Հավատում եմ, որ դուք դուրս կգաք մեր դրոշի ներքո, բազմիցս կլսենք Վրաստանի օրհներգը, ես դրանում համոզված եմ: Ցանկանում եմ բոլորիդ հաղթանակ, հաջողություն մաղթել և վերջում ցանկանում եմ տեղեկացնել որոշման մասին, որ կառավարության որոշմամբ օլիմպիական չեմպիոնը կստանա մեկ միլիոն լարի», – ասաց Ղարիբաշվիլին: