Վրաստանի հավաքականը պատրաստվում է աշխարհի գավաթի վերջին հանդիպման համար. Ճապոնիա 2019
Վրաստանի հավաքականը պատրաստվում է աշխարհի գավաթի վերջին հանդիպման համար. Ճապոնիա 2019

Ճապոնիայում ընթացող ռեգբիի աշխարհի առաջնության շրջանակներում Վրաստանի հավաքականը պատրաստվում է վերջին հանդիպման համար: Հոկտեմբերի 11-ին մեր թիմի հակառակորդը լինելու է մրցաշարի ֆավորիտներից մեկը՝ Ավստրալիայի հավաքականը:

Հիշեցնենք, Վրաստանի հավաքականը այս մրցաշարին արդեն անց է կացրել երեք հանդիպում, որտեղից մեկում հաղթել են (ՈՒրուգվայ) և երկուսում պարտվել (ՈՒելս, Ֆիջի): Ինչ վերաբերում է Ավստրալիայի հավաքականին, ապա այս թիմը առաջին խաղում պարտվել է ՈՒելսի մոտ, որից հետո հաղթանակ է տարել ՝ Ֆիջիի և ՈՒրուգվայի նկատմամբ և 11 միավորով խմբում զբաղեցնում է առաջին տեղը:

Վրաց ռեգբիստները այսօր անց են կացրել հերթական պարապմունքը և պատրաստ են դիմակայել ֆավորիտի հետ: Հանդիպումը հոկտեմբերի 11-ին սկսվելու է Թբիլիսիի ժամանակով ժամը 14:15-ին և նրա ուղիղ հեռարձակումը առաջարկելու է Վրաստանի առաջին ալիքը: